Պատանդ վերցված երեխային ազատ են արձակել (տեսանյութ)

Կա երկու տուժած, նրանցից մեկը պարանոցի շրջանում վնասվածք է ստացել

Ոստիկանության հատուկ ջոկատայինները գրոհել են մանկապարտեզի շենքի վրա, վնասազերծել հանցագործին և ազատ են արձակել երեխային: Ներսում գտնվող բուժաշխատողները հայտնել են, որ կա երկու տուժած, նրանցից մեկը պարանոցի շրջանում վնասվածք է ստացել:

Ավելի ուշ տեղեկացանք, որ պատանդառուն փորձել է վնասել ինքն իրեն, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ստանում։

*

*