ՃՏՊ-ի հետեւանքով պայմանագրային զինծառայողը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում․․․
zinvor zoh

Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված  Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

*

*