Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և «Սյունիք Ֆուդ» (լուսանկարներ)

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը եղել է նաև Պաշտպանության նախարարության N զորամասում․․․

Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, որի ընթացքում կոմբինատի ղեկավարները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը, ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է «Սյունիք Ֆուդ» գործարանում: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր ներդրողների հետ պայմանավորվածության արդյունքում արդեն իսկ լուծվել են ֆինանսական խնդիրները և առաջիկայում գործարանը կսկսի ծավալուն գործունեություն՝ զբաղվելով մրգի ու բանջարեղենի պահածոների արտադրությամբ: Նշվել է, որ ընկերությունում կստեղծվի 300 նոր աշխատատեղ, իսկ արտադրանքը նաև կարտահանվի:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը եղել է նաև պաշտպանության նախարարության զորամասերից մեկում՝ զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական ու կենցաղային պայմաններին:

*

*