Փաշինյանը Մաշտոցի պողոտայում մասնակցում է տոնախմբությանը

«Սա ամենամեծ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն»
pashinyan

Քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան. պողոտան Քաղաքացունն է: Այս գրառմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով խոսեց օրվա խորհրդի մասին:

«Սա ամենամեծ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, և սրանից հետո որևէ այլ իշխանություն չի լինելու: Փոխվելու են վարչապետները, փոխվելու են կառավարությունները, Ազգային ժողովները, բայց իշխանությունը չի փոխվելու, որովհետև իշխանությունը քաղաքացուն է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն այս պահին քայլում է Երևանի Մաշտոցի պողոտայով և քաղաքացիների հետ մասնակցում տոնախմբությանը:

*

*