Երևանում երթևեկը վերականգնվել է, բացառությամբ Բաղրամյան պողոտայի և Ֆրանսիայի հրապարակի

Այսօր առավոտից Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները կաթվածահար էին արել երթևեկությունը
pak-miting

Երևանի փողոցներում, որտեղ ապրիլի 16-ի առավոտից Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները կաթվածահար էին արել երթևեկությունը, վերականգնվել է մեքենաների շարժը:

Քաղաքի փողոցներում՝ բացառությամբ Պռոշյան-Բաղրամյան ճանապարհահատվածի և Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի, Ֆրանսիայի հրապարակի, երթևեկությունը վերականգնված է:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել էին Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում, Երիտասարդական մետրոյի մոտ, Մաշտոցի պողոտայում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները