14:57 - 21.04.2019
450 Դիտում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: