Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է հանրահավաքի վայրը տեղափոխվել

«Աշխարհն էլ կիսվի, ես մեկ ժամ պիտի հանգստանամ»
pashinyan

Հանրապետության հրապարակը մեր երկրի ամենամեծ հրապարակն է, և մենք պետք է փորձենք ծայրից ծայր լցնել այն: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու է հանրահավաքի վայրը Ֆրանսիայի հրապարակից այսօր տեղափոխել Հանրապետության հրապարակ:

«Աշխարհն էլ կիսվի, ես մեկ ժամ պիտի հանգստանամ»,- ասել է նա՝ հավելելով, որ պետական գերատեսչությունների շենքերը շրջապատած անձինք պետք է շարունակեն նստացույց անել դրանց մոտ:

Նշենք, որ մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր՝ 18:30-ին, հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում:

*

*