Փաշինյանի գաղտնի հանձնարարականով զգալիորեն բարձրացվել են նախարարների, փոխնախարարների եւ նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը. hetq.am

...նախարարների աշխատավարձը, ըստ օրենքի, 793 հազար 680 դրամ է
nikol-pashinyan-karav nist

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիս ամսին տրված գաղտնի հանձնարարականով զգալիորեն բարձրացվել են նախարարների, փոխնախարարների եւ նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը: Տարբեր նախարարությունների՝ Hetq.am-ի ուղղած հարցումների պատասխաններից պարզվել է, որ, օրինակ, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին միասին ստացել են 6 միլիոն դրամ աշխատավարձ:

Աշխատավարձի թիվը 4 ամիսների բաժանելիս՝ ամսական ստացվում է 1.5 միլիոն դրամ այն դեպքում, երբ նախարարների աշխատավարձը, ըստ օրենքի, 793 հազար 680 դրամ է կազմում:

Hetq.am-ը գրավոր հարցում է ուղարկել վարչապետին՝ հետաքրքրվելով, թե ինչու է աշխատավարձի բարձրացումը գաղտնի ընթացակարգով կատարվել: Վարչապետի աշխատակազմից ստացվել է պատասխան, ըստ որի՝ նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, քանի որ գործընթացը գաղտնի է կատարվել, իսկ նշված պաշտոնատար անձանց եկամուտների մասին տեղեկատվությունը հայտարարագրերի միջոցով հանրայնացվում է:

*

*