Փաշինյանն այցելել է հակառակորդի արձակած կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայողին — Երկիր Մեդիա

Փաշինյանն այցելել է հակառակորդի արձակած կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայողին

Վարչապետը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում
pashinyan-pn-hospital

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանի հետ:

Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողի առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է հոսպիտալի հագեցվածության և առկա ենթակառուցվածքների մակարդակին:

*

*