Ասում են՝ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել․․․
nikol-jamacuyc (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ մեկնաբանելով այն  լուրերը, որ նա կրում է 50,000 դոլար արժողությամբ ժամացույց։

«Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցին), իսկ ես տեղյակ չեմ։

Ուրեմն, այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար եվ 105 հազար դրամներով:

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:

Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:

Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր»,- նշված է գրառման մեջ:

42771940_2163313720655678_2945780783991750656_n

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները