Ցուցարարները կաթվածահար էին արել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ երթևեկությունը

«Իմ քայլը» նախաձեռնության անդամները Հանրային ռադիոյի տարածքը լքելուց հետո ․․․
arshakunyac-pashinyan

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Հանրային ռադիոյի տարածքը լքելուց հետո Երևանի փողոցներով շարունակեցին երթը:

Նրանք կրկեսի շենքի հարևանությամբ` Արշակունյաց պողոտայում, կաթվածահար էին արել երթևեկությունը:

Վարորդները, այդ հատվածով անցնող երթուղային տրանսպորտային միջոցների ուղևորներն իրենց դժգոհությունն էին հայտնում փողոցը փակելու համար: Մոտ 15 րոպե Ագաթանգեղոս- Արշակունյաց- Գր. Լուսավորիչ խաչմերուկը փակելուց հետո ակցիայի մասնակիցները շարունակեցին իրենց երթը Գրիգոր Լուսավորիչ փողոցով, այնուհետև Մաշտոցի պողոտայով:

*

*