Փաշինյանը Կարապետյանին վաղը հրավիրել է «Մարիոթ»՝ բանակցելու — Երկիր Մեդիա

Փաշինյանը Կարապետյանին վաղը հրավիրել է «Մարիոթ»՝ բանակցելու

Նա շեշտեց, որ հանդիպումը պետք է ծայրից ծայր լինի լրագրողների ներկայությամբ։
nikol-pashinyan (1)

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը՝ ժամը 12-ին, ՀՀ վարչապետի  պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոթ» հյուրանոց՝ բանակցելու։

Նա շեշտեց, որ հանդիպումը պետք է ծայրից ծայր լինի լրագրողների ներկայությամբ։

Նա նաեւ նշեց, որ վաղը եւ մյուս օրը Երեւանում դադարեցնելու են գործողությունները եւ մեկնելու են Գյումրի ու Վանաձոր՝ հանրահավաք անցկացնելու։

Ելույթն ավարտելով՝ Փաշինյանը բոլորին հրավիրեց երթի՝ Ամիրյան- Մաշտոց- Բաղրամյան-Պռոշյան- Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոց-Հանրապետության հրապարակ երթուղիով։

Երթին կհաջորդի համերգը։

*

*