Նիկոլ Փաշինյանը հրավիրում է մեծ հանրահավաքի

Իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նա ասաց, որ այդ օրը լրանում է իր վարչապետության 100 օրը
nikol-pashinyan-kin-davit-sanasaryan2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ ժամը 18։30-ին հրավիրում է մեծ հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում։

Իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նա ասաց, որ այդ օրը լրանում է իր վարչապետության 100 օրը, եւ նա ցանկանում է շփվել, խոսել ժողովրդի հետ երեկվա, այսօրվա Հայաստանի մասին։

«Պարզից էլ պարզ է, որ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարեւոր է։ Կխոսենք այն խնդիրների մասին, որոնց մենք այս ընթացքում արդեն բախվել ենք, եւ որոնց լուծմամբ զբաղվում ենք։  Ուրախ եմ, որ ձեզ հետ շփվելու առիթ կրկին ունենալու եմ Հանրապետության հրապարակում, այն հրապարակում, որտեղ մենք միասին իրականացրինք սիրո հեղափոխությունը»,- ասաց վարչապետը։

*

*