«Համահայկական հիմնադրամի վերաբերյալ բացահայտումներն ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ»

Վարչապետ Փաշինյանը նման կարծիք է հայտնել ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ:
pashinyan-nikol

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ: Վարչապետ Փաշինյանը նման կարծիք է հայտնել ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ:

«Մենք ապացուցում ենք եւ ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որեւէ դրսեւորում»,-նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

*

*