Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին, որը նվիրված է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.):

Վարչապետը ողջունել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր երկրում կատարվում են: «Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած և պետք է գիտական, փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, բայց ես համոզված եմ, որ այս տեսակետների բախման, քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն և որոնք կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ ու որոնք ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները