«Եկել են ժամանակներ, երբ պետք է կարողանանք թռչել ու հասնել շատ բարձր արդյունքների»․ վարչապետը այցելեց Սևանի թիվ 3 դպրոց

Սևան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ը կրկնակի տոնական էր։
pashinyan
Լուսանկարը՝ photolure-ի

Սևան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ը կրկնակի տոնական էր. նրանց ողջունելու էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը երեխաներին ու ծնողներին կոչ արեց՝ ուսումնառության ընթացքում գիտելիք ստանալն առաջնահերթ դարձնել։

«Այսօր նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է։ Նոր Հայաստանում առաջնայինը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը։ Կարևոր է լինելու ոչ թե այն, ինչն անգիր ենք արել, այլ՝ հմտությունը։ Նոր Հայաստանում դպրոցն իր առջև ոչ թե երեխային ինչ-որ տվյալներ փոխանցելու խնդիր պետք է դնի, այլ՝ պատրաստի թռիչքի, որովհետև եկել են ժամանակներ, երբ մենք պետք է կարողանանք թռչել ու հասնել շատ բարձր արդյունքների։ Նոր Հայաստանում սովորելը պետք է լինի ոչ թե տառապանք, այլ՝ հաճույք։ Նոր Հայաստանի սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր էջ, և այդ նոր էջում մենք պետք է ապրենք հաճույքով և երջանիկ»,- ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ այստեղ։

 

*

*