«Ճանապարհ չեք փակելու, դուք դրա լիազորությունը չունեք». Փաշինյան

Անդրադարձել է Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին...
nikol-pashinayn-mat-aj

Ճիշտ չեն այն դիտարկումները, թե հիմա ճանապարհ են փակում, որովհետև հեղափոխության օրերին էլ են ճանապարհներ փակվել: Այս մասին այսօր՝ հունվարի  15-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերի միջոցով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ասում են՝ բա լա՞վ է, որ դուք փակում էիք: Հարգելի քաղաքացիներ, մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը: Այսօր մեր քաղաքացիներն իրենց իշխանությունը ձևավորել են ազատ, արդար ընտրություններով: Եվ այդ իշխանությունը պետք է առկա խնդիրները լուծի: Մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել: Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Մեր իշխանության, կառավարության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները: Հիմա այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության: Կրկին հուսահատ շեշտադրումներ են ի հայտ գալիս, թե տեսեք կառավարությունը չի կարող ճանապարհները բաց պահել, ոչինչ չի փոխվում եւ այլն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

*

*