Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց...
nikol-pashinyan-asulis-20072018b (1)

Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է:

Այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխությունից առաջ ունեցել ենք տնտեսական համակարգ, որտեղ տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել համախառն ներքին արդյունքի ձևավորման մեծ բաժին ստեղծել: Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, տնտեսական ոլորներն ու գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ դա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում այլևս պետք է չկարողանան գործունեություն ծավալեն այլ ոլորտներում: Դա նշանակում է, որ մյուսները նույնպես պետք է ունենան այդ հնարավորությունը:

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի  ստեղծմանն ուղղված ջանքերը: Ցանկացած միջազգային փորձագետ կասի, որ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ են երկու պայման՝ անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը, բնականաբար, առաջիկայում պետք է նաև ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում, այդ թվում նաև հարկային օրենսգրքում, որի մասին բազմիցս հայտարարել ենք և որի շրջանակում պետք է լուծենք փորք և միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշեց, որ ամեն ինչ արվոում է նաև թոշակների, աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

«Երբ ասում ենք ներառական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, դա նշանակում է ապահովել մաքսիմալ դաշտ տնտեսական բնագավառում, կարողանանք ժողովրդին հասանելիք գումարները գանձել, ավելացնել պետական եկամուտները: Պետական եկամուտներն էլ ավելացնելով՝ դրանք ծախսենք պետական նպատակների համար, որի մեջ մտնում են կենսաթոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը  և այլն: Ինչպես տեսնում եք, ամեն օր բացահայտումներ են լինում, գումարներ են գեներացվում: Կարևոր է ամփոփենք մի փուլ, և կայացնենք այնպիսի որոշում, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի պետական պարտքը հատում է օրենքով նախատեսված վերին սանդղակը: Նա չի կարծում, որ վարկերի անարդյունավետ ծախսման պատմությունը թողած, պետ է նոր վարկեր ներգրավվել:

«Այս փուլի ամենակարևոր գործողությունն ախտորոշումն է, հասկանանք թե ինչ վիճակում է մեր երկիրը: Ես իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս մտածել, որ երկում վիճակը կարող էր լիներ այնպիսին, ինչպիսին այսօր է: Այն է՝ թալանի վիճակը լիներ մեր բոլորի երևակայության սահմանից անդին: Սա պետք է արձանագրենք: Այսօր Հայաստանում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարն այնպիսի ծավալների է հասել, որ ընդգրկում է ավելի մեծ թվով մարդկանց, այնպիսի մարդկանց շահերին է անդրադառնում, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը: Ես հայտարարել եմ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս, ես կատակ չեմ արել: Ասել եմ ամենայն լրջությամբ»,-հավելեց վարչապետը:

 

*

*