Նիկոլ Փաշինյանն Արարատի գինու գործարանում քննարկել է մթերման հետ կապված խնդիրները

Վարչապետը նաև հետևեց խաղողի ընդունման փուլերին
pashinyan-ararati-ginu-gorcaran

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում  այցելեց Արարատի գինու գործարան, որտեղ քննարկեց մթերման հետ կապված խնդիրները: Վարչապետը նաև հետևեց խաղողի ընդունման փուլերին, այցելեց վերամշակման տեղամաս:

Գործարանի փոխտնօրեն Հարություն Սարգսյանի խոսքով՝ ներկայումս Արարատի գինու գործարանը վերջին 8-10 տարիներում ՀՀ առավել շատ խաղող մթերող և պատրաստի արտադրանքի իրացման մեծ ծավալներ ունեցող առաջատար գործարան է:

«Մենք գյուղացիներից խաղողը ընդունում ենք  1 կիլոգրամը 140-150 դրամ արժեքով: Տարեց տարի  մթերման գները բարձրացնում են՝ հաշվի առնելով միջազգային գները և մեր եկամուտները:   Այս պահի դրությամբ գյուղացիներից ընդունել ենք ավելի քան 7 հազար տոննա խաղող»,- ասաց գործարանի փոխտնօրենը և հավելեց, որ իրենք պատրաստ են ընդունել մինչև 20 հազար տոննա խաղող:

Նա նաև հավելեց, որ խաղողի մթերման ծավալները վերջին տարիներին մշտապես դինամիկ աճ են ունեցել և հասել են 14-18 հազար տոննայի, իսկ իրացման ծավալները կազմել են 4-7 միլիոն շիշ:

*

*