Փաշինյանը հերքում է, որ առանձնատան վերանորոգման վրա ծախսվել է 2 մլն դոլար

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ցուցադրեց առանձնատան սենյակներն ու գույքը:
varchapet-arandznatun2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Հանրապետության թիվ 1 առանձնատան վերանորոգման շուրջ տարածվող լուրերին: Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում առանձնատունը ցուցադրելով նշեց, որ այնտեղ որևէ կապիտալ փոփոխություն տեղի չի ունեցել իր ընտանիքի տեղափոխվելուց հետո:

«Հանրապետության վարչապետի ընտանիքը մի քանի օր առաջ տեղափոխվել է այս առանձնատուն: Մենք այստեղ որևէ կապիտալ ներդրում չենք արել: Այս տանը չեն փոխվել դռները, չի փոխվել հատակը, չեն փոխվել խոշոր ջահերը, չեն փոխվել օդափոխիչները: Փոխվել է տան գույնը»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ցուցադրեց առանձնատան սենյակներն ու գույքը:

Մեկնաբանելով տարածվող լուրերը, թե առանձնատան վերանորոգման համար 2 միլիոն դոլար է ծախսվել՝ Փաշինյանն ընդգծեց, որ  վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է առնվազն 10 անգամ ավելի պակաս գումար: 

*

*