Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ 6-ամյա տղային, ով իր հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել (տեսանյութ)

Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քույրիկի հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին  հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին:

Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քույրիկի հետ:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, նվիրել հայերեն աշխարհագրական անվանումներով գլոբուս, գրիչ և գլխարկ:

*

*