Փաշինյանը դառնալով իշխանություն` վերացրեց կառուցողական ընդդիմությունը Հայաստանում. Ա․ Ենոքյան

Մամուլի նկատմամբ ճնշման միտումը կխորանա, ճնշումները կշատանան․․․
satik-seyranyan-armine-ohanyan-aghasi-enoqyan

Մամուլի նկատմամբ ճնշման միտումը կխորանա, ճնշումները կշատանան, քանի որ ցանկացած իշխանություն ձգտում է ավելի մեծ իշխանության և ավելի տոտալ դառնալուն: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հրապարակ» օրաթերթի «Նոր իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում» վերտառությամբ հրապարակման արձագանքին:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր. «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդ ա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն»։

Աղասի Ենոքյանը հիշեցնում է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ուզում է դառնալ կառուցողական ընդդիմություն, իսկ դառնալով իշխանություն` վերացրեց կառուցողական ընդդիմությունը Հայաստանում:

«Հաջորդ կարևոր ինստիտուտը, որ կարող է տոտալիտար միտմանը խանգարել, մամուլն է, ուստի պետք է գնա մամուլի ազատության  սահմանափակումներին: Զարմանալի է, որ նախկին գլխավոր խմբագիրը չի պատկերացնում, որ կարող է լինել ազատ մամուլ»,- նշեց Ենոքյանը:

Հանդիպմանը ներկա` ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանի նման  գործելաոճը լրատվամիջոցների դեմ առաջին դեպքը չէ, նա շատ ավելի վաղ հեռուստաընկերություններին մեղադրեց հակապետական գործունեության մեջ՝ չմանրամասնելով կոնկրետ հասցեատիրոջը, ինչը մահակի հարվածի պես հնչեց:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*