Պարգեւների եւ կոչումների հանձնում՝ նախագահականում

Պարգեւներ եւ կոչումներ շնորհվեցին գիտության, առողջապահության, մշակույթի եւ այլ ոլորտներում մեծ վաստակ ունեցող մարդկանց:

Սարդարապատից շատերն արդեն երեկոյան ուղղվել էին նախագահական նստավայր, ուր կայացել է Հանրապետության օրվա առթով պարգեւատրման արարողություն։ Երկրի բարձրագույն պարգեւների արժանացածների թվում է նաեւ այս շաբաթ Եվրոպայի գավաթի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանը։ Եվրոպայի պարգեւից մինչեւ Հայրենիքի բարձրագույն պարգեւներից մեկը։

Դահլիճը ոտքի կանգնեց, երբ հնչեց Արտակարգ իրավիճակների հանգուցյալ նախարար Արմեն Երիցյանի անունը. նա հետմահու բարձր պարգեւի արժանացավ Հայաստանում փրկարարական ծառայության կայացման համար: Պարգեւներ եւ կոչումներ շնորհվեցին գիտության, առողջապահության, մշակույթի եւ այլ ոլորտներում մեծ վաստակ ունեցող մարդկանց, ուշադրությունից դուրս չմնացին նաեւ Հայաստանից դուրս ապրող, բայց Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնման գործում մեծ ավանդ ունեցող մեր հայրենակիցները: Նրանց թվում է նաեւ Իրանի պետական երգչախմբի դիրիժոր Ռազմիկ Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները