Պարգևներ` ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի մասնագիտական խմբին

Մասնագիտական աշխատանքային խումբն ավարտել է հանրակրթական միջին դպրոցի․․․
levon-mkrtchyan (9)

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել ֆրանսերենի խորացված  ուսուցման հայեցակարգի, չափորոշչի և առարկայական ծրագրի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամներին:

ԿԳ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական աշխատանքային խումբն ավարտել է հանրակրթական միջին դպրոցի՝ 5-9-րդ դասարանների ֆրանսերենի խորացված  ուսուցման հայեցակարգի, չափորոշչի և առարկայական ծրագրի մշակումը: Խմբի անդամները ԿԳ նախարարին տեղեկացրել են, որ մշակված առարկայական ծրագրով արդեն հրատարակվել են մինչև 7-րդ դասարանների դասագրքերը, իսկ 7-9-րդ դասարանների դասագրքերը կհրատարակվեն մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը: Մինչ այդ նախատեսվում է նաև վերապատրաստել ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրով դասավանդող ուսուցիչներին:

Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը 2017-2018 ուսումնական տարվանից ընդլայնվել և ներդրվել է Հայաստանի Հանրապետության 10 հանրակրթական դպրոցներում:

 

*

*