Հայաստանում հայտարարվում է առաջին խմբի առաջին կարգում հաշվառված պահեստազորայինների վարժական հավաքներ

2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը
banak-zoravarjutyun44

Հայաստանում հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման,  մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 316 քաղաքացի, որոնցից 220-ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

*

*