Ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ ունենք թերացումներ. Օսիպյան

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում և պատրաստ ձեռնարկել․․․
vostikanapet osipyan-karavarutyun

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում և պատրաստ ձեռնարկել ՃԵ խախտումներից խուսափելու համար:

Օսիպյանը նշել է, որ իրենք ուսումնասիրություններ են իրականացնում, սակայն ֆիզիկապես չեն կարող այն հատվածներում, որտեղ զոհեր են լինում, կոնկրետ վերակարգեր ունենալ: Նա հիշեցրեց՝ դեպքը կամրջի վրա է տեղի ունեցել, որտեղ արգելվում է վազանց անել, կայանել, և անգամ եթե վնասված մեքենա է լինում, փչացած, պետք է վարորդը միջոցներ ձեռնարկի, կամրջից հանի:

«Մենք ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ»,- ընդգծեց ոստիկանապետը:

*

*