Ոստիկանապետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին

Օսիպյանը համոզմունք է հայտնել, որ ավելի կբարձրանա ծառայության որակը:
osioyan-poxosyan-ghukasyan

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հունիսի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին  է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին:

Ոստիկանության պետը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարների գլխավորությամբ ավելի կբարձրանա ծառայության որակը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանն ու տեղակալ Գարիկ Ղուկասյանն իրենց շնորհակալական խոսքերում հավաստիացրել են, որ իրենք, և ստորաբաժանումն առհասարակ, կանեն ամեն ինչ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

*

*