«ՕՐՕ»-ն Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ հայտարարություն է արել — Երկիր Մեդիա

«ՕՐՕ»-ն Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ հայտարարություն է արել

Այս քայլը կանխատեսված էր իրենց կողմից, քանի որ ըստ իրենց՝ դաշինքի դեմ ակնհայտ սադրանքներ են եղել․․․
oro

 

ԱՀ ՊՆ եւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ հայտարարույթուն է տարածել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որտեղ մասնավորապես ասվում է, որ այս քայլը կանխատեսված էր իրենց կողմից, քանի որ ըստ իրենց՝ դաշինքի դեմ ակնհայտ սադրանքներ են եղել, որոնք նպատակ էին հետապնդում վախի մթնոլորտ տարածել եւ խոչընդոտել իրենց աշխատանքներին:

Իշխանությունների այս վարքագիծը գնահատում են որպես հակաօրինական քայլ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը նշում է, որ շարունակում է իր բնականոն աշխատանքները:

«Մեր կառույցները, պատգամավորության թեկնածուները եւ համակիրները եռապատկված եռանդով են շարունակելու իրենց գործը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին ուշադրության կենտրոնում պահել Բաբայանի հետ կապված գործը»,- նշվել է դաշինքի հայտարարության մեջ:

*

*