«Մեր հայրենիք»-ը փոխելու հերթական նախաձեռնությունը

Իշխող «Իմ քայլը» դաշինքից առաջարկություններ են հնչում՝ փոխել Հայաստանի Երրորդ հանրապետության օրհներգը:

Իշխող «Իմ քայլը» դաշինքը մտադիր է փոխել Հայաստանի Երրորդ հանրապետության օրհներգը: Առաջարկն արել է ԱԺ փոխնախագահը: Ալեն Սիմոնյանն ուզում է, որ «Մեր հայրենիքի» փոխարեն հնչի Խորհրդային Հայաստանի օրհներգը:

Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը դեմ է այս մտադրությանը: Ասում է՝ հիմն ու պետական մյուս խորհրդանիշները չի կարելի փոխել, եթե իշխանությունը պարապ է, կամ, եթե դրանք իրենց ճաշակով չեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*