Օրենքը փոփոխությունների չի ենթարկվի. Արտակ Զաքարյան

Ուսանողների առաջադրած խնդիրները կկարգավորվեն կառավարության ենթաօրենսդրական ակտերով
tarketum-azgayin-joxov

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը փոփոխության չի ենթարկվի: Օրենքով ակադեմիական տարկետման սահմանափակման հետ կապված դժգոհություններ ունեցող ուսանողների առաջադրած խնդիրները կարգավորվելու են կառավարության ենթաօրենսդրական ակտերով:

Այս մասին՝ «Արմենպրես»-ի հաղորդմամբ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահը ստորագրել օրենքը, երբ ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումները շարունակվում են:

Արտակ Զաքարյանը նշել է, որ «Պատիվ ունեմ» ծրագիրն ինքնին տարկետման իրավունք է, որից կարող է օգտվել 400-500 անձ: Նա անիրականանալի է համարում ուսանողների առաջարկած ծրագիրը «բանակը  բուհ բերելու մասին», քանի որ կարծում է, թե  հնարավոր չէ ծառայել ու զուգահեռ սովորել:

«Դրանք տարբեր մոդելներ են, միայն արդյունքում կունենանք շատ վատ կրթություն, շատ վատ ծառայություն: Մենք հիմնովին բացատրել ենք, որ այդ գաղափարը զուտ ցանկություն է, որը կիրառական մեխանիզմներ մեր երկրի պարագայում չի կարող ունենալ»,- ասել է Արտակ Զաքարյանը:

*

*