Առողջապահության նախարարությունից հետ կվերցվի 26 ծառայողական ավտոմեքենա

Դրանց մեծ մասը շուրջ մեկ տասնամյակ շահագործված Նիվա եւ Գազ-31 մակնիշի մեքենաներ են։
meqenaner

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից հետ կվերցվի 26 ծառայողական ավտոմեքենա:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 9-ի օրակարգում:

 

Նախագծով՝ Առողջապահության նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները կամրացվեն Պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:

Դրանց մեծ մասը շուրջ մեկ տասնամյակ շահագործված Նիվա եւ Գազ-31 մակնիշի մեքենաներ են։

Մեկ այլ նախագծով ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված ըտարվելիք 15 ծառայողական ավտոմեքենաների թվում են նաեւ Լանդ Քրուզեր, Մերսեդեսես, եւ գլխավորաբար Գազ-31 մակնիշի մեքենաներ:

Մեկ այլ նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 15 ծառայողական ավտոմեքենա օտարել:

 

Կառավարությունն արդեն իսկ կրճատել է ավելի քան 800 ծառայողական ավտոմեքենա:

*

*