Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է

Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքները սկսել է մարտի 13-ին
opera-qandum

Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:

Ապամոնտաժման աշխատանքներն այս անգամ բողոքի ակցիաներով չեն ուղեկցվում, աշխատանքներն իրականացվում են առանց խոչընդոտների:

Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքները սկսել է մարտի 13-ին, իսկ երեկ այդ աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձիք:

*

*