Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակներն ապամոնտաժվում են

...նախատեսվում է ապամոնտաժել նաեւ խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները
govazd-yerevan (1)

Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը։

Առաջինն ապամոնտաժվել են Երևանի բնակիչների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները:

Ապամոնտաժումն իրականացվել է տնտեսվարողի ուժերով: Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր:

Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվող ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապամոնտաժել խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները, որոնք, հատկապես երեկոյան ժամերին, վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար: Նախատեսվում է գովազդային վահանակներից մաքրել նաև Աբովյան փողոցը:

Հետագայում կմշակվեն Երևանում գովազդային վահանակների տեղադրման թույլատրելի վայրերի հատուկ չափորոշիչներ:

*

*