Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո

«Բացվելու է սգո մատյան՝ ի հիշատակ շանսոնյեի...»
opera

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ից մինչ 21:00-ն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Բացվելու է սգո մատյան՝ ի հիշատակ շանսոնյեի: Ցանկացողները կարող են գալ գրառում կատարել և ծաղիկներ խոնարհել»,- ասված է հաղորդագրության մեջ:

*

*