Ապամոնտաժման աշխատանքները կտեւեն մոտ 10 օր

Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումն այս պահին ավարտվել է:
opera-apamontajum

Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումն այս պահին ավարտվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը:

«Այսօր աշխատանքներն ավարտեցինք: Եվս մի քանի օրվա աշխատանքներ ունենք՝ կամաց-կամաց ապամոնտաժելու: Կարծում եմ՝ վաղը կշարունակենք ավելի մեծ ուժերով: Մեզ համար կարևոր են նաև ծառերը»,- նշել է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը՝ նշելով, որ պետք է հատուկ տեխնիկա բերել, որպեսզի ապամոնտաժման ժամանակ ծառերը չտուժեն:
Ծառերն ազատելուց հետո, թաղապետի խոսքով, հաջորդ գործը լինելու է տանիքներն ապամոնտաժելը, այնուհետև կտրատելը, մասնատելն ու տեղափոխելը, ապա՝  բետոնային հատվածները հանելը: «Այդ ամենից հետո, վերջապես, կտեսնենք նորմալ ճեմուղին օպերայի տարածքում»,- նշեց Կենտրոնի թաղապետը: Նրա համոզմամբ՝ աշխատանքները կտևեն մոտ 10 օր:

*

*