Լեւոն Մկրտչյանը դիպլոմներ է հանձնել դպրոցական օլիմպիադայի հաղթողներին

Հաղթողներին այսօր հյուրընկալել է կրթության եւ գիտության նախարարը։
 2015-16 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադային Հայաստանի մարզերից, մայրաքաղաք Երեւանից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից 1492 դպրոցական է մասնակցել։ 74-ն արժանացել են առաջին, 105-ը՝ երկրորդ, իսկ 136-ը՝ երրորդ կարգի դիպլոմների։
Հաղթողներին այսօր հյուրընկալել է կրթության եւ գիտության նախարարը։
Ի դեպ, հաղթողներից շատերն առաջիկայում մասնակցելու են հուլիսի 8-ից մեկնարկող միջազգային առարկայական օլիմպիադաների։
 Մերի Աղաջանյանը այն 74 աշակերտների շարքում է, որոնք այսօր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից ստացան 2015-16 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադայում հաղթելու իրենց դիպլոմները։ Մերիի նախընտրած առական աշխարհագրությունն է եւ արդեն օգոստոսին նա մասնակցելու է Պեկինում կայանալիք միջազգային օլիմպիադային։
«Անելու եմ ամեն ինչ իմ երկիրը պատվով ներկայացնելու համար եւ Պեկինից մեդալով վերադառնալու համար»,- ասում է Մերի Աղաջանյանը։
 
«Այսօր հաղթողների համար նոր պատասխանատու փուլ է սկսվում։ Դուք օրինակելի պետք է դառնանք նաեւ ձեր ընկերների համար»,- նշում է Լեւոն Մկտրչյանը:
 
Օլիմպիադաներն անցկացվել են 16 դպրոցական առարկաներից, ընդհանուր առմամբ միայն բնագիտական 7 առարկաներից 3 փուլերին մասնակցել են ավելի քան 45 հազար դպրոցականներ։ Հանրապետական օլիմպիադայի հաղթողներից արդեն ձեւավորվել են միջազգային առարկայական օլիմպիադաների ազգային հավաքականները, որոնք կմասնակցեն հուլիսի 8-ից մեկնարկող միջազգային առարկայական օլիմպիադաներին։ Կրթության եւ գիտության նախարարը նկատեց, որ այսօր արդեն միջազգային օլիմպիադաներում ուշադրություն են դարծնում ոչ միայն գիտելիքներին, այլ մասնակիցների ընդհանուր զարգացվածությանը։
Մանրամասնեը՝ տեսանյութում

*

*