Օհանավանցիները փակել են միջպետական ճանապարհը

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելել է բնակիչներին։
ohanavan

Օհանավանցիները փակել են Երեւան-Ալավերդի միջպետական ճանապարհը։ Նրանք դժգոհ են այն բանից, որ չեն կարողանում իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան, քանի որ Լարսի անցակետում խոչընդոտների են հանդիպել։ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելել է բնակիչներին, լսել նրանց ներկայացրած խնդիրները։

Մարզպետը նշել է, որ բնակիչները պետք է արտահանման համար հետեւեն սահմանված կանոններին։ Նա վստահեցրել է, որ կանոնների պահպանման դեպքում արտահանման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա եւ առաջարկել է հավաքվածներից մի քանիսի հետ գնալ մարզպետարան ու տեղում քննարկել հարցերը։

Ավելի վաղ,  «Ռոսգոսնադզորը» (ՌԴ սննդամթերի անվտանգության ծառայությունը) խստացրել է ներկրվող մթերքի համար սահմանված չափորոշիչների պահպանման հարցը, ինչի հետեւանքով էլ բնակիչների համար դժվարություններ են առաջացել արտահանման հետ կապված։

Ավելի ուշ բնակիչները բացել են ճանապարհը։

*

*