19:39 - 18.01.2018
2452 Դիտում
Օգնի′ր հայրենակցիդ, տո′ւր նրան ապրելու, ստեղծելու, աշխատելու հնարավորություն: Հենց այս նպատակին է ծառայում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նախաձեռնած «Օգնիր եղբորդ» հաղորդաշարը: Ուշադրության կենտրոնում սոցիալապես անապահով ընտանիքներն են, նրանց պատմություններն ու խնդիրները:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն օգնության ձեռք է մեկնել հաղորդաշարի շահառու ընտանիքներին: Հաղորդաշարի նախաձեռնողներն ու Հայ օգնության միության ներկայացուցիչները նվիրատվությունը փոխանցել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում բնակվող երկու ընտանիքի:
Մանրամասները՝ տեսանյութում։