Հրապարակվել են օֆշորային սկանդալի մեջ հայտնված հայերի նոր անուններ

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականi փոխանցած փաստաթղթերի փաթեթը...
Panama-ofshor-papers

Hetq.am— Հայաստանից 7 անգամ ավելի գումար է փոխանցվում Պանամա, քան հակառակ ուղղությամբ: Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Պանամա փոխանցվել է 1,8 մլն դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 244 հազար դոլար: Այս տվյալները, «Հետքի» հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ Կենտրոնական բանկը:

Կենտրոնական բանկը նաև տեղեկացրել է, որ ԿԲ-ն վիճակագրական նպատակներով բանկերից ստանում է կատարված դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալներ՝ ըստ փոխանցող և ստացող երկրների աշխարհագրության, որոնք ամեն տարի ամփոփվում ու հրապարակվում են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում և վիճակագրական տեղեկագրերում:

Հիշյալ հրապարակումներում տեղ են գտնում դրամական փոխանցումների մասով ծավալային առումով առավել նշանակալից՝ 10 երկրների մասին տվյալներ:

«Ինչ վերաբերում է Հայաստանից դեպի Պանամա և հակառակ ուղղությամբ վերջին 5 տարվա ընթացքում կատարված փոխանցումներին, ծավալային առումով դրանց ոչ նշանակալից լինելով պայմանավորված՝ այդ փոխանցումները երբևէ չեն դարձել վիճակագրական նպատակներով ՀՀ կենտրոնական բանկի  ուսումնասիրության առարկա, և համապատասխան ամփոփ տվյալները չեն ներառվել ՀՀ կենտրոնական բանկի հրապարակումներում»,- հայտնել է ԿԲ-ն:

Այսօր Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակում է փաստաթղթերի այն փաթեթը, որը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը փոխանցել էր ICIJ-ին՝ լրագրողական լայն համագործակցություն և հետաքննություն կազմակերպելու նպատակով:

Գերմանական թերթին այդ փաթեթը հանձնել է Ջոն Դոու անվամբ ներկայացող անհայտ աղբյուրը: Օրերս նա հանդես եկավ նաև մամուլում: Աղբյուրը խոստովանել է, որ ինքը որևէ պետական կամ հատուկ ծառայությունների աշխատակից չէ:

«Հարկերից խուսափելուն չի կարելի հաղթել, եթե իշխանությունները շարունակում են փող վերցնել վերին մակարդակի էլիտաներից»,- ասել է Ջոն Դոուն:

Ակադեմիկոսներից մինչև Դեդ Հասանի զարմիկը

Միջազգային այս հետաքննության շրջանակներում «Հետքի» հրապարակման հիման վրա, հիշեցնենք, հրաժարական տվեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: «Հետքի» հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով: «Հետքը» նույնպես որոշել է հրապարակել Պանամյան փաստաթղթերում հայտնաբերված մյուս անձանց անունները: Նշենք, որ չնայած նախագիծը «Պանամայի փաստաթղթեր» խորագիրն է կրում, սակայն այնտեղ կան նաև այլ օֆշորներում գրանցված ընկերություններ:

Մանրամասները՝ այստեղ

Մեկ Մեկնաբանություն
  • Հրապարակվել են օֆշորային սկանդալի մեջ հայտնված հայերի նոր անուններ — Armenian National Committee of America
    10 мая 2016 at 12:01

    […] Source: Yerkir Media Link: Հրապարակվել են օֆշորային սկանդալի մեջ հայտնված հայերի… […]

  • *

    *