Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստին երեխաներին տարել են «Ջիվանու» աշուղական դպրոցից

«Երկիրն այսօրը» Կրթության եւ գիտության նախարարությունից պարզբանում խնդրեց դեպքի առնչությամբ։
erekhaner-hogehangist

Facebook  սոցիալական ցանցում երեկ երեկոյան հայտնված լուսանկարը՝ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունից, որտեղ կանգնած են մի խումբ մանկահասակ երեխաներ, դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։

Ինչպե՞ս, ինչո՞ւ եւ ո՞ւմ նախաձեռնությամբ են երեխաները հայտնվել այնտեղ, որտեղ չպիտի լինեին։ ՄԻՊ գրասենյակն արդեն իսկ արձագանքել է կատարվածին՝ մտահոգիչ համարելով դեպքը, «երեխաներին հոգեկան նման ծանր ապրումների դրդելը»։

«Երկիրն այսօրը» Կրթության եւ գիտության նախարարությունից եւս պարզբանում խնդրեց դեպքի առնչությամբ։ Մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը նշեց, որ պարզել են, երեխաները «Ջիվանու» աշուղական դպրոցից են, տարբեր խմբերի եւ տարբեր տարիքի։ Դպրոցի հիմնադիր Թովմաս Պողոսյանն արդեն իսկ բանավոր կերպով պարզաբանել է, որ երեխաներին հոգեհանգստի տանելն իր նախաձեռնությունն է եղել, «քանի որ երեխաները եւ նրանց ծնողները ճանաչել են երգչուհուն»։

«Որեւէ պարտադրանք չի եղել, ովքեր ուզել են, մտել են ներս, ովքեր՝ ոչ, սպասել են դրսում»,- պարզաբանել է նա։

«Սակայն ես նման բան չէի անի։ Մանկավարժական տեսանկյունից, իհարկե, չի կարելի»,- ասաց վարչության պետը՝ նշելով, որ փոխանցում է իր անձնական կարծիքը դեպքի առնչությամբ։

Իսկ պաշտոնական դիրքորոշում հայտնելու համար ԿԳ նախարարությունն առայժմ սպասում է Պողոսյանի գրավոր պարզաբանմանը, ինչից հետո նոր հանդես կգա։

*

*