«Օդից փողն» այլևս եթերում չէ. ԿԳ նախարար — Երկիր Մեդիա

«Օդից փողն» այլևս եթերում չէ. ԿԳ նախարար

Թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ...
odic-pox

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ «Օդից փող» հաղորդաշարը հանվել է հեռուստաեթերից:

«Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Նախօրեին զրուցեցի Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը հայտնեց, որ թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ, որոշում է կայացնում հանել հաղորդումը եթերից: Գովելի քայլ՝ սեփականատիրոջ կողմից»:

*

*