Օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն
eghanak-ashun

Սեպտեմբերի 23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 23-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն։ Գիշերը սպասվում է 19, ցերեկը՝ 33, երեկոյան 28 աստիճան տաքություն։

*

*