Հանրապետության որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի

Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում...
shog-shun

Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 21-23-ին օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( ժամը 16։00-18։00) կհասնի +40 +42 աստիճանի։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,-նշել է Գագիկ Սուրենյանը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները