Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի

Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +40 աստիճան տաքություն․․,
shog,-jur

Հուլիսի 24-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ին փոքր-ինչ կնվազի, այնուհետև նույնքանով կբարձրանա:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կլինի առավեագույնը + 24, ցերեկը՝ + 39, երեկոյան՝ + 35 աստիճան տաքություն։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները