Նյու Դելիի հյուրանոցներից մեկում հրդեհի հետեւանքով առնվազն 17 մարդ է մահացել

Մի կին եւ մի երեխա հրդեհից փրկվելու համար դուրս են ցատկել պատուհանից․․․
hyuranoc

Փետրվարի 12-ի գիշերը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 17 մարդ է մահացել, եւս 3-ը վիրավորվել է: 35 մարդու հաջողվել է փրկվել:

Մի կին եւ մի երեխա հրդեհից փրկվելու համար դուրս են ցատկել պատուհանից, սակայն  չեն կարողացել փրկվել: 40 սենյակ ունեցող հյուրանոցում միջադեպի օրը հիմնականում հարսանյաց խնջույքի մասնակիցներ են եղել:

nyu-dehli-hrdeh

*

*