Մահացել է Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիր Սուրեն Զոհրաբյանը

Սուրեն Զոհրաբյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում...

Երկարատեւ հիվանդությունից հետո 97 տարեկանում կյանքից հեռացել է նյարդաբան, նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանը: Նա Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից էր, իսկ նրա ջանքերով նյարդավիրաբուժության կլինիկաներ են բացվել Իրաքում եւ Լուսակայի բժշկական համալսարանում:

75 տարվա բժշկական գործունեության ընթացքում Զոհրաբյանը նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության խնդիրներին նվիրված 4 մենագրությունների եւ 247 գիտական աշխատանքների հեղինակ է դարձել: Զորաբյանի անունով Է անվանակոչվել Երեւանի շտապօգնություն գիտաբժշկական կենտրոնի՝ նրա նախաձեռնությամբ հիմնադրված նյարդավիրաբուժական կլինիկան:

Սուրեն Զոհրաբյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից:

*

*