«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում մեկնարկել են կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները

Աշխատանքները կեսօրից մեկնարկել են:
nubarashen

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղագծերի վերականգնման աշխատանքները կեսօրից մեկնարկել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Բավականին տևական ժամանակ առաջ սկսվել է այդ գործընթացը: Ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ, և այսօր ցերեկվանից սկսվել են վերակառուցման աշխատանքները»,- ասաց Ղլեչյանը:

Նրա խոսքով` կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներում ներգրավված են «Վեոլիա» ՓԲ ընկերությունը և տեղական ինքնակառավարման մարմիները:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում` փետրվարի 13-ին, միջադեպ է գրանցվել:  «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները