Ոստիկանները թույլ չեն տվել նստացուցի մասնակիցներին վառարան տեղադրել

Երիտասարդները հակադարձել են, որ օրենքում նման արգելք չկա:
hyd-hem

Ոստիկանները թույլ չեն տվել ԿԳՄՍ նախարարության առջեւ նստացուց իրականացնող՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամներին վառարան տեղադրել՝ հղում անելով օրենքի պահանջին:

Տեւական վեճից հետո, ոստիկանության պարեկախումբը հեռացել է՝ վառարանն իր հետ տանելով: Երիտասարդները չեն խոչընդոտել լարվածությունը չմեծացնելու համար:

*

*