Դաշնակցական երիտասարդները 16 օր տեւած նստացույցը դադարեցնում են

Օրակարգում պահելով հրաժարականի պահանջը․․․

ՀՅԴ երիտասարդների ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցի 16-րդ օրն ավարտվեց մամուլի ասուլիսով:

Նրանք հայտարարեցին, որ նստացույցի միջոցով իրազեկման խնդիրն արդեն կատարել են ու նստացույցը դադարեցնում են՝ օրակարգում պահելով հրաժարականի պահանջը:

Հիշենենք, որ Դաշնակցական երիտասարդները դեմ են արտահայտվում բուհերում պարտադիր ուսուցման դասացանկից Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները հանելու, դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդումը որպես առանձին առարկա վերացնելու եւ այն Հայոց պատմության դասընթացի մեջ ընդգրկելու վերաբերյալ նախարարության ձեռնարկած քայլերին: Արայիկ Հարությունյանին հրավիրում են հրապարակային հանդիպման:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Պատրաստեց՝

Հայկ Սահակյանը

*

*