«Ընդամենը 10 օր եւ նպաստի գումարը Ձեր հաշվին է». քարոզարշավ՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին

Սոցիալական ապահովության պետական Ծառայությունը այսպիսի կարգախոսով քարոզարշավ է սկսել:
npast

«ԸՆԴԱՄԵՆԸ 3 ՔԱՅԼ, ԸՆԴԱՄԵՆԸ 10 ՕՐ ԵՎ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՁԵՐ ՀԱՇՎԻՆ Է»: Սոցիալական ապահովության պետական Ծառայությունը այսպիսի կարգախոսով քարոզարշավ է սկսել: Նպատակն է երեխա ունեցող ընտանիքներին տեղեկացնել առավել հարմար եւ նոր հնարավորություններով ծառայության մասին:

Համացանցից օգտվող երիտասարդ ծնողները կարող են անմիջապես գրանցվել՝ նշելով բանկային հաշվի համարը կամ նախընտրելի բանկը, առանց ծառայության տարածքային բաժիններում հերթեր գոյացնելու եւ 10 օրվա ընթացքում ստանալ երեխայի ծննդյան նպաստը: Գեթե բոլոր ծննդատներն աջակցել են քարոզարշավին եւ համակարգի մասին իրազեկող պաստառները տեղադրել ծննդատներում: Ծառայության աշխատակիցներին եւ կամավորներին թույլատրվել է հենց տեղում օգնել ծնողներին գրանցվել կայքում ու առցանց դիմումով ստանալ ծննդյան միանվագ նպաստը:

Քարոզարշավի արդյունքում փետրվար ամսվա համեմատ առցանց դիմումների թիվն աճել է ավելի քան11 անգամ: Այսպիսով՝ Ծառայությունը քայլեր է ձեռնարկում ինչպես որակի ու մատչելիության բարձրացման, այնպես էլ թաքնված տարատեսակ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ. տեղեկացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

*

*